Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
«Ադրբեջանն ունի ստեղծագործական մոտեցման սեփական բրենդը, այն է՝ գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակել»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ունեցած իր ելույթում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանը խնդիրների լուծման հետաքրքիր մոտեցում է որդեգրել և ընդամենը փորձում է դրանք չտեսնել:
«Ադրբեջանի ասելով՝ Արցախում չկա հակամարտություն, ռազմագերիներ, 2020 թվականի պատերազմում չի կիրառվել արգելված զինատեսակներ, չի եղել մշակութային ժառանգության ոչնչացում, որն այսօր էլ չի արվում և ահաբեկիչներ չեն եղել մեր տարածաշրջանում, չկան Հայաստանի սուվերեն տարածքում կանգնած արդբեջանական զինված ուժերը»,-ասաց պատգամավորը:
Դիմելով Ադրբեջանի պատվիրակությանը՝ Մամիջանյանը հեգնեց, թե ադրբեջանցիների համար Հարավային Կովկասում երևի չեն աշխատում Մայստրիխյան պայմանավորվածությունները, ուստի կարելի է չնկատել հիմնահարցերը և չմտածել ապագայի մասին:
«Կցանկանայի Հայաստանի նախկին նախագահի անունից, որը հետապնդվում է ադրբեջանցի բռնապետերի կողմից, փոխանցել, որ Արցախը երբեք չի դառնա Ադրբեջանի մաս»,-իր խոսքն ավարտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան