Անժելա Էլիբեգովա. Չգիտեմ, ինչ է կատարվում այն մարդկանց գլխի մեջ, ում համար այս ամենն ընդունելի է
«Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, նորմալ չէ»,-հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ։
Նրա խոսքի ընթացքում ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ, դավաճան»։ Քաղաքացիներից մեկն էլ իր ձեռքում ուներ «Փաշինյանը Հայաստանը չէ» գրությամբ ցուցապաստառ։
Շարունակելով միտքը՝ Էլիբեգովան նկատեց, նորմալ չէ, երբ Արցախի վերածննդի տարեդարձի հաջորդ օրը պաշտոնական մակարդակով Հայաստանում ընդունում են ադրբեջանցի պատգամավորների։
«Նորմալ չէ, երբ լայն ժպտում են Եռաբլուրում։ Նորմալ չէ, որ արցախցիների ու հայաստանցիների մեջ ատելություն են սերմանում, նման գրառումները լայքում է իշխող կուսակցության պատգամավորը և անպատիժ է մնում։ Նորմալ չէ այդ ամենը։ Նորմալ չէ, որ մեզ անընդհատ փորձում են նվաստացնել, վիրավորել։ Ադրբեջանցի պատգամավորները Երևանում նստած մեր հանդեպ ատելություն են սերմանում։ Սա նորմալ չէ, ժողովուրդ»,-ասաց Էլիբեգովան։
Նա ընդգծեց՝ չգիտի, ինչ է կատարվում այն մարդկանց գլխի մեջ, ում համար այս ամենն ընդունելի է։
«Ես վստահ եմ, որ այստեղ հավաքված մարդկանց, հարյուր հազարավոր իմ հայրենակիցների համար սա նորմալ չէ։ Չպետք է ասեն, գերիների հարցը փակված է ու դա նորմալ համարեն, չպետք է ասեն, այդ տարածնքերն ադրբեջանական են, ու դա նորմալ համարեն։ Չպետք է հինգ հազար տղաների արյունը մոռացվի, և դա համարվի նորմալ։ Սա արդեն արժանապատվության հարց էլ չէ, սա ինքնապաշտպանության հարց է։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում այն մարդկանց գլխում, որոնք անտարբեր են այս իրավիճակում։ Ազնվորեն չեմ հասկանում։ Չեմ հասկանում այն մարդկանց, որ այս ամենը հանդուրժում է։ Կոչ եմ անում բոլոր մարդկանց, որոնք իրենց երեխայի ապագայի մասին մի փոքր մտածում են, ուշքի գալ ու հասկանալ, որ այսպես չպետք է լինի»,-խոսքն ամփոփեց նա։
Բողոքի ակցիային մասնակցում են քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, զոհվածների հարազատներ, տեղահանվածներ։
Հիշեցնենք, որ համալիրի շենքում անցկացվում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպացիների ականջներն ու աչքերը բացենք, որովհետև լռում էին, երբ 44 օր Արցախում սպանում ու սպանդի էին ենթարկում հայությանը. Մետաքսե Հակոբյան
- Նարեկ Սամսոնյան. Եվրանեսթի նիստում ադրբեջանական երկու պատվիրակություն կա, մեկը ՔՊ-ն է
- Եթե կարողանայի ներս մտնել, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա ստում է. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան