Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
«Նրանք, ովքեր Հայաստան են գալիս բարի ցանկություններով կստանան համարժեք պատասխան, իսկ նրանք, ովքեր գալիս են վատ նպատակներով, վերածվում են պատմական հարթակից վերացող պետությունների»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նկատեց, որ աշխարհում և տարածաշրջանում ավանդական քաղաքական գործընթացները իրենց տեղը զիջում են ամբոխահաճությանը:
Հայտնելով, որ ժամանակին ղեկավարել է Միջազգային հետազոտությունների կենտրոնը և լավ է տեղյակ ԵՄ արժեքային համակարգից՝ բանախոսը իր զարմանքը հայտնեց, որ Եվրոպան այսօր թույլ է տալիս արյունահեղության բերող երկակի ստանդարտներ:
Արթուր Ղազինյանը կոչ արեց հետևել եվրոպական արժեքներին և հիշեցրեց, որ Ադրբեջանը և Թուրքիան Արցախի ժողովրդի դեմ հանցագործություն են կատարել՝ օգտագործելով ահաբեկիչներին, բայց մինչ օրս չեն պատժվել, ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել:
«Այսօր Հայաստանն էլ է վարակված ամբոխահաճությամբ, բայց այն դա չի նշանակում, որ չենք կարող այդ հարցը լուծել»,-հայտարարեց հայ պատգամավորը:
Դիմելով Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ Արթուր Ղազինյանը շեշտեց, որ երիտասարդ հայ զինվորները 44 օրվա ընթացքում, չխնայեցին իրենց կյանքը, պաշտպանել են իրենց երկիրը, իսկ Արցախի Հանրապետությունը եղել է, կա և կմնա հայկական և այդ նպատակի կյանքի կոչելն աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան