ՄԱԿ. Ռուսաստանի որոշումը կարող է ունենալ նաև գլոբալ հետևանքներ
Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը կարող է հանգեցնել ինչպես տարածաշրջանայի, այնպես էլ գլոբալ հետևանքների։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ը՝ բոլոր կողմերին կոչ անելով դադարեցնել թշնամական գործողությունները։
«Մենք շատ ենք ցավում Ռուսաստանի այդ որոշման համար»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն։
Նա ցավ է հայտնել նաև Դոնբաս «խաղաղապահ առաքելության» շրջանակում զորքեր ուղարկելու Մոսկվայի մտադրության վերաբերյալ։
ՄԱԿ-ի պաշտոնյան հակամարտության կողմերին կոչ է արել Ուկրաինայի արևելքում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
«Քաղաքացիական անձինք, քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է լինեն պաշտպանված, պետք է խուսափել այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են վատացնել իրավիճակը»,-ասել է նա։
Դի Կառլոն նախազգուշացրել է, որ Եվրոպայում խոշոր հակամարտության վտանգն իրական է, և պետք է այն ամեն գնով կանխել։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ն Ռուսաստանին կոչ է անում չեղարկել որոշումը
- Ստեփան Դանիելյան. Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Պուտինը այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով
- Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները դիմել են Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով
- ՌԴ ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Դոնբասի վերաբերյալ Շոլցի խոսքերին
- Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան