ՌԴ-ն ճանաչում է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն այն սահմաններում, որոնցում դրանք կան և հռչակվել են. Պեսկով
Մոսկվան ճանաչում է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններն այն սահմաններում, որոնցով իրենք իրենց են հռչակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այն սահմաններում, որտեղ իրենք իրենց հռչակել են»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ սահմաններում է Մոսկվան ճանաչում հանրապետությունները։
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների մասին հարցին ի պատասխան, թե որ կետում են դրանք նկատի ունենում, Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է. «Երբ հռչակվեցին այս երկու հանրապետությունները»։
Այս թեմայով այլ մանրամասներ նա չի հայտնել՝ պարզաբանելով, որ ավելացնելու ոչինչ չունի։ «Այն սահմաններում, որոնցում դրանք կան և հռչակվել են»,- կրկնել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Դոնբասից փախստականները ժամանակավոր են Ռուսաստանում. Պեսկով
- Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու ՌԴ որոշման մասին
- Արցախի նախագահը ողջունել է Վլադիմիր Պուտինի որոշումը
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Պուտինը այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով
- Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները դիմել են Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան