Առաջարկվող նախագծով որևէ կուսակցություն շանս չունի միայնակ գալ իշխանության. Դաշնակցություն
«Կիսանախագահական համակարգով պետական կառավարման համակարգում որևէ փոփոխություն չկատարավեց. երբ մի քաղաքական ուժ խորհրդարանում ունենում է մեծամասնություն և դրա ներկայացուցիչը դառնում է հանրապետության նախագահ, ապա այս դեպքում խոսքը գերնախագահի մասին է», -այսօր «Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ Նոյեմբերյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Այո» խմբի անդամ, Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը:
Սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթով առաջարկվում է պետական կառավարման նոր մոդել. խորհրդարանական կառավարում` առանց մեծամասնական ընտրակարգի:
«Ներկայումս մեծամասնական ընտրակարգով, եթե նկատել եք, անցնում են քաղաքական իշխող ուժին մերձ անձինք, որոնք մտնելով խորհրդարան միանում են իշխող քաղաքական ուժին դառնում են մեծամասնություն», -ընդգծեց Արթուր Եղիազարյանը:
Նրա դիտարկմամբ, նախորդ բոլոր ընտրություններում երբևէ քաղաքական որևէ ուժ մեծամասնություն չի կազմել`այսինքն չի կարողացել ստանալ 50 և ավելի տոկոս ձայն: Իսկ խորհրդարանում դարձել է մեծամասնություն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հաշվին:
«Առաջարկվող նախագծով որևէ կուսակցություն շանս չունի միայնակ գալ իշխանության և պարտադիր պետք է համագործակցի այլ քաղաքական ուժի հետ, որովհետև հստակ սկզբունք է սահմանված` խորհրդարանում պետք է ապահովել կայուն մեծամասնություն, որպեսզի կարողանաս կառավարություն ձևավորել: Կայուն մեծամասնության համար 54 տոկոս է սահմանված: Հետևաբար մեկ ուժը չի կարող ու պետք է համագործակցություն լինի այլ քաղաքական ուժի հետ», -հավելեց դաշնակցական քաղաքական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- «Այո» և «Ոչ». Մերձավանյան ֆոտոպատում
- Էս մարդը վատ ա ապրել ու հիմա զզվել ա, ուզում ա փոխի. Մերձավանցին` Բագրատյանին
- «Գոնե էստեղ մի կռվեք». Գյուղացին` պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան