Bloomberg. ԱՄՆ-ն պատրաստ է ժամանակավորապես իր դեսպանատունն Ուկրաինայից Լեհաստան տեղափոխել
ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինայում իր դեսպանատունը երկրից ժամանակավորապես հեռացնելու հարցը, որի ամենահավանական ուղղությունը Լեհաստանն է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցներին տեղափոխում է Լեհաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք կարող են վերադառնալ, եթե ռուսական ներխուժումը տեղի չունենա»,- Twitter-ում գրել է Bloomberg-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը։
Պետդեպարտամենտը և Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդևը հայտնել է, թե ինչ կլինի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո
- ԵԽ-ն Ռուսաստանին կոչ է անում չեղարկել որոշումը
- Թուրքիայում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել են հարված դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
- Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Պուտինը այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով
- Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները դիմել են Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան