22.02.2022. Կորոնավիրուսի 753 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 21-ին կատարվել է 5588 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2075 հիվանդ, մահվան 19 դեպք է։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 22-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416510 դեպք, որոնցից 394155 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12408 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1593 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9947 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2870459 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 21.02.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 20.02.2022. Կորոնավիրուսի 700 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 19.02.2022. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 30 մարդ է մահացել
- 18.02.2022. Կորոնավիրուսի 1417 նոր դեպք է գրանցվել, մահացել է 27 քաղաքացի
- 17.02.2022. Կորոնավիրուսի 1723 նոր դեպք է գրանցվել, մահացել է 26 քաղաքացի
- 16.02.2022. Կորոնավիրուսի 1774 նոր դեպք է գրանցվել, մահացել է 34 քաղաքացի
- 15.02.2022. Կորոնավիրուսի 1307 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 14.02.2022. Կորոնավիրուսի 695 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
- 13.02.2022. Կորոնավիրուսի 1574 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի