Եվրոպայի լռությունն ու անտարբերությունն ավելի են բարդացնում իրավիճակը Արցախում. Աննա Գրիգորյան
«Եվրամիությունը պետք է միանշանակ և նպատակաուղղված քաղաքական գնահատական տա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը որոշել էր, որ կարող է ուժ կիրառել Արցախի հարցի լուծման համար, ինչը ՄԱԿ-ի եզրափակիչ և Հելսինկյան ակտերի հիմնարար սկզբունքների խախտում է։
«Պատերազմը աղետներ բերեց, բայց խնդիրը չլուծեց, թշնամանքի ու հայատյացության տարածումը խաթարեցին տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարները»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Աննա Գրիգորյանը տարակուսեց, թե ինչպե՞ս կարելի է քաղաքական երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի հետ, երբ դեռ Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները և գերեվարված խաղաղ բնակիչները, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի։
Անդրադառնալով Արցախի բռնազավթած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի գործողություններին՝ հայ պատգամավորն ասաց. «Ինչպե՞ս կարելի է խոսել անվտանգության մասին, երբ Ադրբեջանից օրեցօր ուժի կիրառման սպառնալիքներ են հնչում, իրականացվում է լկտի քարոզչություն, հնչում է ռազմատենչ հռետորաբանություն և այլատյացություն։ Ավելին, ներկայումս ադրբեջանցի զինվորականները շարունակում են Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը Սյունիքի մարզում»:
Նա դիմեց Եվրանեսթի պատվիրակներին՝ շեշտելով, որ Եվրոպայի լռությունն ու անտարբերությունն ավելի են բարդացնում իրավիճակ և կոչ արեց մերժել երկակի ստանդարտներն ու ընտրական մոտեցումները։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը և ԵՄ-ն համարում են, որ էներգակիրների արտահանումը թույլ է տալիս որոշ երկրների գնալ որոշ քայլերի. Արթուր Խաչատրյան
- Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
- Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին