Շատ հյուրասեր ազգ ենք, մի հատ էլ տարեք Եռաբլուր, ման տվեք ադրբեջանցիներին. զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր
«Մենք հյուրընկալ ազգ ենք, ո՞նց կարանք չհյուրընկալենք ադրբեջանցիներին․․․ ի՞նչ հյուրընկալության մասին է խոսքը, նման օրակարգ չպետք է լիներ։ Ո՞նց կարող է զինվորը սահմանին՝ նրանց գլխավերևով թուրքը գա, մտնի Հայաստան ընդհանրապես»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պետերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ով մասնակցում էր բողոքի ակցիային Մարզահամերգային համալիրի առջև, որտեղ տեղի են ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը՝ ադրբեջանցի երկու պատգամավորի մասնակցությամբ։
«Բա մի հատ էլ տարեք Եռաբլուր, ման տվեք։ Շատ հյուրասեր ազգ ենք մենք։ Չեմ ընդունում, ես իմ երեխու արյունը չեմ վաճառում, իսկ ովքեր էլ որ ուրախանում են, որ թուրքերը սահմանը բացելու են, պետք է առևտուր անեն, գումար է մտնելու Հայաստան, ես հավատացած եմ՝ մինչև իրենց երեխաներին ու թոռներին մորթած ափսեով չմատուցեն իրենց՝ չեն հասկանալու։
Այս ցավը զգում են իմ բախտակիցները։ Ուրիշ որևէ մեկը մեզ չի հասկանում»,-ասել է զոհվածի մայրը։
Ա. Գալեյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է այսօրվա պայմաններում խոսել խաղաղության օրակարգի մասին. «Երբ նայում եք Եռաբլուրին, Հայաստանի ու Արցախի պանթեոններին, խաղաղության օրակարգ է սա՞։ Ոչ։ Ինչպես իրենց ձեռք է տալիս, այնպես էլ անում են։ Հայաստանի գործող կառավարությունը, ոչ բարով կառավարությունը, թքել է մեր հոգիների մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի պատգամավորի՝ Երևանից արված գրառման մեկնաբանություններում խրախճանք է
- Վիրավորական է՝ ադրբեջանցիները մեր երկրում վարում են նիստը և մեզ ձայնի իրավունք չեն տալիս․ Ղազինյան
- Աշխարհը և ԵՄ-ն համարում են, որ էներգակիրների արտահանումը թույլ է տալիս որոշ երկրների գնալ որոշ քայլերի. Արթուր Խաչատրյան
- Այս դիվանագետները դիվանագետներ չեն, այլ Փաշինյանի ընկերներն են, ախպերներն են. լարված իրավիճակ՝ Համալիրի մոտ
- ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը. Լարիսա Ալավերդյան
- Եվրոպացիների ականջներն ու աչքերը բացենք, որովհետև լռում էին, երբ 44 օր Արցախում սպանում ու սպանդի էին ենթարկում հայությանը. Մետաքսե Հակոբյան
- Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
- Նարեկ Սամսոնյան. Եվրանեսթի նիստում ադրբեջանական երկու պատվիրակություն կա, մեկը ՔՊ-ն է
- Եթե կարողանայի ներս մտնել, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա ստում է. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանցի պատգամավորները Մարզահամերգային համալիր ժամանեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ
- ՀՀ իշխանությունն ապահովել է ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը, ըստ էության, կյանքի կոչելով Ալիևի հայտարարությունը. Ղազարյան
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանցի պատգամավորների ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան