Քաղաքական 10:37 22/02/2022 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական մռայլ օրն էր։ Մեկ օրվա ընթացքում թշնամական երկրի իշխանությունը «հետախուզում» հայտարարեց մեր երկրի երկու  նախագահների նկատմամբ, Հայաստան ժամանեցին և նույնիսկ բարձր ընդունելության արժանացան այդ նույն թշնամի երկրի պատգամավորները, իսկ ՀՀ Ազգային ժողովում դեռևս մեծամասնություն հանդիսացող ՔՊ խմբակցությունը հրաժարվեց դատապարտել նախորդ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքած և վերջերս վավերացված, ակնհայտորեն հակահայկական ուղղվածություն ունեցող Շուշիի դեկլարացիան` և այս ամենը Ռուսասատանի և Ուկրաինայի միջև սրընթաց աճող լարվածության ֆոնին, որն ուշ երեկոյան ավարտվեց ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների պաշտոնական ճանաչմամբ։

Կարելի է մտածել, որ այս ծայրահեղ լարված միջազգային իրավիճակում, մեր երկրում տեղի ունեցողը ՀՀ գործող իշխանությունների կողմից ընդամենը դիվանագիտական «ճկունության» դրսևորում էր, սակայն արդեն մեկ տարուց ավել տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների պարզ վերլուծությունը հուշում է, որ նույն այդ իշխանությունները հստակ ուղեգիծ են որդեգրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման, և այդ համատեքստում պատրաստ են ցանկացած, նույնիսկ բացարձակ ստորացուցիչ բնույթի զիջումների, միայն թե չնյարդայնացնեն իրենց նոր «գործընկերներին»։ Այդ տրամաբանությամբ Ադրբեջանին առանց կռվի հանձնվել են սկզբից Արցախի, հետո Հայաստանի Հանարապետության տարածքներ, կարևոր ռազմական դիրքեր, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, հիմա էլ կարծես հերթը հասել է մեր պատմական հիշողությանը, պետության ատրիբուտներին և կոնկրետ մարդկանց։

Եթե որևէ մեկին թվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները պարզապես հռետորաբանություն է ներքին սպառման համար, և դրա հետևը կանգնած չեն իրական սպառնալիքներ, ապա ստիպված եմ հիշեցնել, որ Սերբիայի նախկին ղեկավարները ի վերջո կանգնեցին օտարերկրյա դատարանի առաջ և ծանրագույն պատիժների դատապարտվեցին, քանի որ նրանք համարձակություն էին ունեցել պաշտպանել սեփական երկրի ազգային շահերը։ Որն ավելի ցավալի է՝ նրանց ի վերջո հակառակորդներին արտահանձնեցին նույն Սերբիայի նոր «խաղաղասեր» իշխանությունները, ստորացնելով սեփական երկիրը և այն դարձնելով անողնաշար և անդեմ միավոր, որի հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում (հիշեք, թե ինչ ընդգծված քամհարանքով էր ԱՄՆ նախագահ Թրամպը ընդունել Սերբիայի նախագահ Վուչիչին)։

Հայաստանի երկու նախագահների հանդեպ հետախուզում հայտարարելը, այդ տրամաբանությամբ, թշնամու կողմից Հայաստանին ստորացնելու հերթական քայլն է, և բոլորովին չի բացառվում, որ Հայաստանի գործող իշխանությունները (եթե շարունակեն նույն ոգով գործել), մի օր էլ կորոշեն էլ ավելի նսեմացնել մեր երկիրը, և արտահանձնել նրա երկու նախագահներին թշնամական երկրին, առերևույթ հանուն նրա հետ «խաղաղության և եղբայրության» հաստատման, իրականում նաև՝ սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով։

Նույն կերպ, հրաժարվելով դատապարտել Շուշիի դեկլարացիան, գործող իշխանությունները փաստացի համաձայնվում են նրա մեջ նշված հակահայկական դրույթների իրացմանը։ Մասնավորապես, նրանք դեմ չեն, որ 44-օրյա պատերազմը՝ դա «ադրբեջանական հողերի ազատագրում էր հայկական օկուպացիայից և պատմական արդարության վերականգնում», և ոչ թե Ադրբեջանի ագրեսիա ազատ Արցախի դեմ։ Դեմ չեն, որ երկու թշնամական երկրները միավորեն իրենց ուժերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու ուղղությամբ։ Դեմ չեն, որ նույն այդ երկու երկրները միավորեն «թյուրքական աշխարհը» Հայաստանի Հանրապետության տարածքով, հընթացս բռնակցելով նրա տարբեր հատվածները։

Դեմ չեն նաև նրան, որ դեկլարացիան ստորագրվել է օկուպացված հայկական Շուշի քաղաքում, դրանով հատուկ ցինիզմ հաղորդելով նրա հակահայկական բովանդակությանը։ Ընդհանրապես, եթե հետևենք դեռևս իշխող ուժի «կարկառուն» ներկայացուցիչների վերջին մտքերի հոսքին, նրանք ոչ միայն դեմ չեն թուրք-ադրբեջանական տանդեմի հնազանդ խամաճիկը դառնալուն, այլև միայն դրա մեջ են տեսնում հայ ժողովրդի «փրկությունը և խաղաղ ապագան»։

Ենթադրաբար, հենց այդ «ապագայի» համար են նրանք ստացել այն 680 հազար ընտրողների քվեները, որոնք, գիտակցաբար, անգիտակից կամ մոլորորությամբ, ի դեմս այս իշխանությունների, փաստացի ընտրել են Արցախի հայաթափումը, Սյունիքի հանձնումը, մնացած Հայաստանի սողացող թուրքացումը, և այս ամբողջը՝ հանուն խոստացված անիրական «խաղաղության», փոխանակ գիտակցելու, որ այսօրվա աշխարհում, իրական խաղաղության կարելի է հասնել միայն ամենօրյա աշխատանքով և պայքարով, լավ հաշվարկված, բայց խիզախ նախաձեռնություններով, և սեփական պետության ուժն ու միջազգային կշիռը շարունակաբար բարձրացնելով։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսպիսի «ապագա» չեմ պատկերացնում ոչ իմ, ոչ էլ իմ սերունդների համար։ Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով, սերունդներիս էլ թողնելով նույն կերպ արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություն սեփական երկրում։ Այս իշխանությունները իրենց գործողություններով և անգործությամբ ցանկանում են ինձ և իմ նմաններին զրկել այդ հնարավորությունից, իրենք լինելով թուլակամ և ապաշնորհ՝ փորձում են մեզ էլ այդպիսին դարձնել։ Ուստի սա խորքային կռիվ է՝ մի կողմից նյութապաշտ, թեթևաբարո և թուլակամ մարդու տեսակի, և մյուս կողմից, ոգեղեն, մաքառող ու խիզախ տեսակի միջև, և այս կռիվը մենք շարունակելու ենք՝ մինչև հաղթենք և նորից տերը դառնանք մեր երկրի, հընթացս էլ ոգևորենք մեր ժողովրդի արժանապատիվ, բայց ապակողմնորոշված հատվածին, և ցույց տանք, որ կա լրիվ այլ ապագա՝ առանց նվաստացման, վախի ու խեղճության։

Այսօր արդեն, մեր երկրի տարբեր անկյուններում հայ մարդիկ ոտքի են կանգնում՝ կռիվ տալու այս պարտադրված ստորացման դեմ, և այս դեռևս տարրերային այս պայքարը ի վերջո դառնալու է նոր շարժում՝ թույլ չտալու մեր վրա օտարի վաղուց մերժված լուծը, պահպանելու և ամրապնդելու մեր պետականությունը, և արժանապատիվ կյանքի իրավունք նվաճելու մեր սեփական հայրենիքում։ Այսօր մենք արթնացել ենք նոր միջազգային իրողություններում, որը լի է մեր համար բազում նոր վտանգներով, բայց նոր հնարավորություններ է նաև բացում մեր առջև։ Ես արդեն տեսնում եմ մեր պայքարի վաղվա օրը և նրա նոր ուժ հավաքող ապագան, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք չեն ընկճվել նախկինում, և այսօր էլ արդեն ոտքի են կանգնում այն անշրջելի իրականություն դարձնելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}