Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
«2020 թվականին հայկական պետությունների վրա տեղի է ունեցել հարձակում նաև ահաբեկիչների կողմից, որը հանգեցրել է տարածաշրջանում կայունության խաթարմանը»,-Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա նկատեց, որ չնայած միջազգային ընդունված սկզբունքները պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բազմաթիվ հայտարարություններին և համաճարակին, Ադրբեջանը շարունակեց զինված ուժեր կիրառել Արցախի դեմ, կանայք ու երեխաները ստիպված էին լքել իրենց տները, քաղաքացիական անձինք դարձան ռազմագերիներ, նրանք ենթարկվում են բռնությունների և, չնայած միջազգային հանրության կոչերին, մինչ օրս մնում են անազատության մեջ:
Արթուր Խաչատյանը շեշտեց, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախի այլ նաև Հայաստանի սուվերենության դեմ է գործողություններ կատարել:
«Խոսելով ճանապարհների բացման մասին՝ առաջինն ինչ արեց Ադրբեջանը՝ Հայաստանի և Արցախի միջև ճանապարհի արգելափակումն էր, իսկ դրանից մի քանի շաբաթ անց տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի միջև ճանապարհի արգելափակում, արդյունքում՝ Հայաստանի կենսագործունեության համար անհրաժեշտ ուղիներ կտրվել են»,-հայտարարեց հայ պատգամավորը և հավելեց. «Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է, դրանից հետո Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների այցին և նրա բոլոր նման քայլերը մնում են առանց պատժի՝ խախտելով միաջազգային իրավունքի նորմերը և իրավիճակը տանելով խաղաղության խաթարմանը»:
Արթուր Խաչատրյանը կոչ արեց պաշտպանել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքները:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան