Աշխարհը և ԵՄ-ն համարում են, որ էներգակիրների արտահանումը թույլ է տալիս որոշ երկրների գնալ որոշ քայլերի. Արթուր Խաչատրյան
«Աշխարհը և ԵՄ-ն համարում են, որ էներգակիրների արտահանումը թույլ է տալիս որոշ երկրների ոչ միայն օգտվել իրենց առաջատար դիրքից, այլ գնալ որոշ քայլերի, որը կատարվեց աշխարհի այս հատվածում»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում էներգակիրների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ագրեսիայի դեպքերը, որնք ուղեկցվեցին հազարավոր զոհերով և խոշտանգումներով չբերեցին փոփոխությունների, իսկ քաղաքակիրթ աշխահը լռեց:
«Այդ լռությունը Հայաստանում հարցեր են առաջացնում, թե արդյո՞ք այդ երկրները համարվում են քաղաքակիրթ: Որպեսզի ապահովվի կայունություն, պետք է ապահովվի արդարություն և միայն այդ ժամանակ կարելի է հասնել խաղաղության»,-հայտարարեց հայ պատգամավորը և շեշտեց, որ ուժի կիրառման սպառնալիքը հիմնարար սկզբունք է, որ չպետք է կիրառվի տարածաշրջանի ոչ մի խնդրի լուծման համար:
Խաչատրյանը շեշտեց, որ հայկական կողմերը հարգում են Հելսինկյան ակտի բոլոր սկզբունքները և հասկանում, որ կան պետությունները, որոնք իրենց գործողություններով հակադրվում են ազգային արժեքներին, սահմանների սուվերենությանը:
Դրա համատեքստում Արթուր Խաչատրյանը հիշատակեց Կոսովոյի անկախության ճանաչման միակողմանի դեկլարացիան:
Անդրադառնալով էներգակիրների փոխադրման հարցում տարածաշրջանային խաղաղության առաջնայնության խնդրին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Որպեսզի ապահովվի երկարաժամկետ խաղաղություն, պետք է սահմանվեն նորմեր և հետևել դրանց սեփական գործողություններում: Մենք հասկանում ենք, որ միջազգային հանրությունը պետք է խաղա իր դերը նման խնդիրների լուծման մեջ և մենք հուսով ենք, որ նա կառուցողական դեր կխաղա տարածաշրջանում, որպեսզի երաշխավորի հիմնահացրի արդարացի լուծումը»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
- Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան