Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
«Իրականում հակամարտությունը հնարավոր չէ ավարտել ուղղակի այդ մասին հայտարարելով և չվերացնելով դրա պատճառները»,-Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նրա խոսքով, խոսելով ղարաբաղյան հակամարտության առաջացման պատճառների մասին պետք է ասել, որ դրանք վերացած չեն, դրանք ավելի են խորացել՝ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի, ընդհանրապես Հայաստանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելություն, որը գնալով ավելի է խորանում, իրավիճակն ավելի է վատանում։
Ա. Եղոյանը որպես վկայություն հիշեցրեց Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Անար Քեիմովի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբ, որը պատրաստվում է Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «աղվանական ճարտարապետական հուշարձաններից» վերացնել հայկական արձանագրությունները:
«Չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն ադրբեջանցիները, ինչի մասին է խոսքը։ Բայց ուզում եմ այդ մասին տեղեկացնեմ մեր եվրոպացի գործընկերներին»,- ասաց հայաստանցի պատգամավորը՝ նշելով, որ ակնհայտ է նույնը տեղի կունենա, ինչ Նախիջևանի հայկական խաչքարերի և գերեզմանաքարերի հետ, որոնք 2003-2004 թթ. ավերվել ու նետվել էին գետը։
Անդրադառնալով հայտարարություններին, թե Ադրբեջանը բազմամշակույթ երկիր է, հարցադրում արեց՝ թե ուր են այդ դեպքում Բաքվում, Սումգայիթում ապրող հայերը։
«Չեմ հասկանում՝ ուզում եք ձեզ դրանում համոզել, թե մյուսներին»,- ընդծեց Ա. Եղոյանը։
Նա նշեց, որ անհրաժեշտ է հասնել խաղաղության, հակամարտությունը պետք է լուծել փոխադարձ հարգանքի, մյուսի կյանքի, սեփականության իրավունքի ճանաչման ուղիով։
Նիստին ներկա Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովն ասաց, որ 30 տարի կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին գալ ու գնահատել մշակութային ժառանգության վիճակը, դա տեղի չի ունեցել, հիմա միջազգային հանրությունից ակնկալում են անկախ գնահատական։
«Մենք չենք ուզում պատերազմ, երբեք չենք ուզել, այդ պատճառով 30 տարի սպասել ենք հակամարտության խաղաղ լուծմանը։ Մենք միշտ գործել ենք ՄԱԿ-ի բանաձևերին հետևելով»,- նշեց ադրբեջանցի պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։
Նա նշեց, որ իրենք Հայաստանում հյուր են, ուզում են մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանում իրենց գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար։
«Հույս ունենք ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները»,- ասաց Սոլթան Մամեդովը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
- Ադրբեջանցի պատգամավորները Մարզահամերգային համալիր ժամանեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ
- ՀՀ իշխանությունն ապահովել է ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը, ըստ էության, կյանքի կոչելով Ալիևի հայտարարությունը. Ղազարյան
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանցի պատգամավորների ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ
- Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաև մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով. Էդգար Ղազարյան
- Սույն ուսապարկուհին ադրբեջանցիների հետ «պորտապար» պարելու հին փորձ ունի. Արմեն Աշոտյան
- Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. ՔՊ-ական պատգամավոր
- Հայտնի են Երևան եկող ադրբեջանցի պատգամավորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան