Արցախի նախագահը ողջունել է Վլադիմիր Պուտինի որոշումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տարածել է հայտարարություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի ու Լուգանսկի ճանաչման մասին, որտեղ ասված է.
«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով:
Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Ռուսաստանի որոշումը կարող է ունենալ նաև գլոբալ հետևանքներ
- ԵԽ-ն Ռուսաստանին կոչ է անում չեղարկել որոշումը
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Պուտինը այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով
- Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները դիմել են Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով