Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկերի և մի շարք քաղաքացիների նկատմամբ՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հետ։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա ելույթը հրապարակել է բրիտանական խորհրդարանը՝ Twitter-ում, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ռուսական հինգ բանկերի դեմ։ Դրանք են՝ «Ռոսիա բանկը», Կենտրոնական բանկը, Պրոմսվյազբանկը, Սևծովյան զարգացման և վերակառուցման բանկը, Արդյունաբերական խնայբանկը։ Մենք պատժամիջոցներ ենք կիրառում նաև երեք անձի՝ Գենադի Տիմչենկոյի, Բորիս Ռոտենբերգի և Իգոր Ռոտենբերգի նկատմամբ»,- ասել է վարչապետը։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Լոնդոնը կշարունակի դիվանագիտական ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ
- ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովը կարող է գումարվել մի քանի ժամվա ընթացքում
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը ԱՄՆ-ի քաղաքական պայքարի կենտրոնում
- ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան