Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը
«Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի։ Այս մասին այսօր
Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ն։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Տնտեսական հարցերի և կլիմայի
պաշտպանության նախարարությանը խնդրել է հետ կանչել մատակարարման անվտանգության
վերլուծության զեկույցը, որը պատրաստվել է Բոննի դաշնային ցանցային գործակալության կողմից։
«Տեխնիկական է հնչում, բայց դա վարչական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ
քայլ է, որպեսզի գազատարը հետագա սերտիֆիկացում չանցնի։ Առանց այս հավաստագրման՝ «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող շահագործման հանձնվել: Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պրոֆիլային վարչությունը մատակարարման անվտանգության նոր գնահատական կտա՝ հաշվի առնելով «վերջին մի քանի օրվա փոփոխությունները»,- պարզաբանել է կանցլերը և հավելել․
«Այս փուլում կարևոր է, բացի նախնական պատժամիջոցներից, կանխել հետագա էսկալացիան
և, հետևաբար, մեկ այլ աղետ: Մեր բոլոր դիվանագիտական ջանքերն ուղղված են դրան»։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
- Bloomberg. ԱՄՆ-ն պատրաստ է ժամանակավորապես իր դեսպանատունն Ուկրաինայից Լեհաստան տեղափոխել
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ
- ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել
- Բայդենն ասել է, որ Արևմուտքը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ տարաձայնությունների մասին
- «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան