Էրդողանը կոչ է արել օգտագործել միջազգային դիվանագիտությունը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել օգտագործել դիվանագիտության բոլոր հնարավորությունները միջազգային ասպարեզում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը շեշտել է, որ դեմ է ցանկացած որոշումների, որոնք ուղղված են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Ուկրաինայում ծագած խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտության բոլոր հնարավորությունները միջազգային ասպարեզում»,- նշել է նա։
Էրդողանի վարչակազմից հայտնել են նաև, որ Զելենսկու հետ զրույցում նա անընդունելի է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի նախագահն անընդունելի է համարել Ռուսաստանի որոշումը
- Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու ՌԴ որոշման մասին
- Ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին
- Էրդողանը խոսել է Զելենսկու և Պուտինի հետ եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան