Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար դատվող փաստաբաններն արդարացվել են
Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Նշվում է, որ փաստաբանական պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենի, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենի և գործադիր խորհրդր 8 այլ անդամների նկատմամբ դատավարություն սկսելու պատճառ էր հանդիսացել 2016 և 2018 թվականներին պալատի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունները և թուրքական ԱԹՍ-ների իրականացրած մի գործողության վերաբերյալ հրապարակած զեկույցը:
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարություններում առկա է են եղել «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն» արտահայտություններ, ինչպես նաև Անկարային պատմության հետ առերեսվելու կոչեր:
ԱԹՍ-ներով քրդաբնակ Հաքքարի նահանգում 2017-ին իրականացրած գործողության մասին զեկույցում էլ օգտագործվել է «Քուրդիստան» բառը և Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովին գործելու կոչ է արվել, քանի որ նշյալ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձ էր զոհվել (խախտվել է կյանքի իրավունքը): Այս պատճառով պալատի 10 ղեկավարներին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քր. օրենսգրքի տխրահռչակ 301 (թուրք ժողովրդին, Թուրքիայի հանրապետությանն ու պետական կառույցները նսեմասնելը) և 216 հոդվածներով (ժողովրդի մեջ ատելության ու թշնամանքի հրահրում):
Հաղորդվում է, որ նախօրեին տեղի ունեցած դատավարության 7-րդ նիստի ընթացքում, երբ մեղադրյալները դեռևս չէին հասցրել պաշտպանական ելույթներով հանդես գալ, մեղադրող կողմը անակնկալ կերպով դատարանից պահանջել է արդարացնել մեղադրյալներին:
Դատարանը, որպես արդարացման պահանջի հիմք, նշել է, որ կասկածյալների արտահայտությունները պետք է դիտարկել խոսքի ազատության սահմաններում, քանի որ հավաքված փաստերը ցույց են տալիս, որ նրանք արտահայտություններըհասարակական անվտանգության տեսանկյունից բացահայտ վտանգ չեն պարունակում դրանցում բռնության ու սպառնալիք առկա չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները