ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը. Լարիսա Ալավերդյան
«Այն, ինչ բոլորդ կոչում եք պատերազմ, եկեք պայմանավորվենք, որ դա հստակ անվանում ունի՝ ցեղասպանական ագրեսիա է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ հրավիրելով տեռորիստներին»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, չի եղել պատերազմ, եղել է ագրեսիա ճիշտ այնպես, ինչպես բնութագրվում է ՄԱԿ-ի փաստաթղթերում, անգամ եթե պետությունը ճանաչված չէ, դրա վրա զինյալ հարձակումը բնութագրվում է որպես ագրեսիա։
«Արցախի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա, որին նպաստել է, ստեղծել է բոլոր պայմաններն այս գործող իշխանությունը և շարունակում է իր ամեն մի քայլով ամեն մի օր սպասարկել թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- ասաց Լ. Ալավերդյանը։
Նա ընդգծեց, որ այս 100 տարիների ընթացքում Թուրքիայի նպատակը չի փոխվել. «Ադրբեջանը, որին Թուրքիան ստեղծել է 1918 թվականին մեկ նպատակով՝ ավարտել ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում, չի փոփոխվել։ Այն իրականացնում էր տարիներ շարունակ տարբեր ձևերով, իսկ հիմա ուղղակի՝ բացեիբաց»։
Լ. Ալավերդյանի խոսքով, ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված խայտառակ «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը, ՔՊ-ական պատգամավորները հրաժարվեցին այդ հռչակագիրը դատապարտող հայտարարությունն ընդունելուց։
«Մենք այսօր ունենք այնպիսի մի վիճակ, երբ ոսոխը դրսից, թե ներսից վտանգում է հայությանը, հայկական պետություններին՝ Արցախ Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը։
Առանց դադարի պետք է պայքարենք մեր իսկ հարազատ հայրենիքի համար»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։
Հարակից հրապարակումներ`
- Անժելա Էլիբեգովա. Չգիտեմ, ինչ է կատարվում այն մարդկանց գլխի մեջ, ում համար այս ամենն ընդունելի է
- Եվրոպացիների ականջներն ու աչքերը բացենք, որովհետև լռում էին, երբ 44 օր Արցախում սպանում ու սպանդի էին ենթարկում հայությանը. Մետաքսե Հակոբյան
- Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
- Նարեկ Սամսոնյան. Եվրանեսթի նիստում ադրբեջանական երկու պատվիրակություն կա, մեկը ՔՊ-ն է
- Եթե կարողանայի ներս մտնել, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա ստում է. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
- Ադրբեջանցի պատգամավորները Մարզահամերգային համալիր ժամանեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ
- ՔՊ-ն, ըստ էության, կողմ է «Շուշիի հռչակագրին», կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում. Աննա Գրիգորյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի Շուշիի հռչակագրի մասին
- ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն ընդունի «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ
- «Շուշիի հռչակագիրն»՝ ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան