Հոգատարության մասին խոսում է մի մարդ, ում երկիրն արգելված զենք է օգտագործել Արցախում. Ղազինյանը՝ ադրբեջանցի պատգամավորին
«Իհարկե ադրբեջանցիները կիրառել են ռումբեր՝ որպես հոգատարություն։ Կուզենայի, որ պատերազմի ժամանակ իրենք մտածեին կորոնավիրուսի մասին, ինչպես նաև Ստեփանակերտի հոսպիտալի մասին, այն հիվանդների մասին, որոնք համբերատար կերպով սպասում էին բուժման»,- այսօր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամադովին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մինչ այդ ադրբեջանցի պատգամավորը հայտարարեց, որ Արցախի այն հատվածը, որտեղ հիմա ապրում են հայերը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ապահովում են խաղաղապահները, սակայն Ադրբեջանը հավասար իրավունքներ է տալիս բոլորին, Արցախում ապրող բոլոր մարդիկ կարող են օգտվել բոլոր ծառայություններից և պատվաստման ադրբեջանական ծրագիրը կիրականացվի նաև Արցախում։
«Ես կարծում եմ, որ սա երկերեսության հիանալի օրինակ է։ Երբ մենք խոսում էինք կորոնավիրուսի մասին, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր վարակի դեմ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր անում կրակը դադարեցնել: Շատ հետաքրքիր է, կրկնեք»,- հայտարարեց պատգամավորը և հիշեցրեց, որ1988 թվականին Սումգայիթում հայ բնակչությունը ենթարկվեց ամբողջական ոչնչացման։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ Արցախի այդ հատվածը վերահսկվում է Արցախի ժողովրդի ընտրած իշխանության մարմինների՝ նախագահ ու մյուս կառույցների կողմից։
Նա շեշտեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղել են միակ երկրները, որոնք խախտել են հրադադարի ռեժիմը պանդեմիայի ժամանակ։
«Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Արթուր Ղազինյանն ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունը ծիծաղելի համարեց և նկատեց, որ Արցախի ժողովրդի մասին հոգատարության վերաբերյալ խոսում է մի մարդ, ում երկիրն արգելված զենք է օգտագործել, այրել է անտառները, իրականացրել է ագրեսիա Արցախի ժողովրդի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի լռությունն ու անտարբերությունն ավելի են բարդացնում իրավիճակը Արցախում. Աննա Գրիգորյան
- Աշխարհը և ԵՄ-ն համարում են, որ էներգակիրների արտահանումը թույլ է տալիս որոշ երկրների գնալ որոշ քայլերի. Արթուր Խաչատրյան
- Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
- Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան