ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ
Փետրվարի 22-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 478.43 դրամ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, այսօր բացի դոլարի նվազել է նաև եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Մասնավորապես. եվրոյի փոխարժեքը նվազել է 2.12 դրամով և կազմել 541.68 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.23 դրամով և կազմել 5.99 դրամ:
Ըստ ԿԲ-ի՝ բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.90 դրամով՝ կազմելով 649.76 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը կազմել է 29 140.2 դրամ, արծաթինը՝ 365.09 դրամ, պլատինի գինը՝ 16 581.67 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան