Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոնն» ավելի թեթև է, բայց պետք չէ դրան թեթևամտորեն մոտենալ. Ավանեսյան
- «Օմիկրոնի» թաքնված ախտանիշները
- Չպատվաստվածների մոտ «օմիկրոն»-ի բարդացման վտանգ կա. Գաբունիա
- Գլխացավը՝ «Օմիկրոն»-ով վարակվելու ամենատարածված ախտանիշ
- «Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան
- Բժիշկը նշել է, թե որոնք են «օմիկրոն»-ի տագնապալի ախտանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին