Պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, Հռիփսիմե Ստամբուլյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․
«Իշխող խմբակցության երկակի ստանդարների քաղաքականությունը ամենօրյա ռեժիմով կատարելագործվում է` էլ ավելի խեղաթյուրելով այն կառուցակարգերը, որոնք ընկած են այս կամ այն ոլորտը կանոնակարգող օրենսդրության հիմքում:
Ասվածի վառ վկայությունն այսօրվա հանձնաժողովի նիստն էր, որտեղ ներկայացնում էի ՀՌՀ անդամի մեր թեկնածուին:
Ուզում եմ հատուկ հանձնաժողովի անհանգիստ պատգամավորների համար պարզաբանել.
1. Պետք է հստակ տարանջատել քաղաքական նպատակահարմարությունն ու պետական ինստիտուտների աշխատանքի պարալիզացումը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմության նպատակը երբևէ չի եղել պետական ինստիտուտների պարալիզացումը: Ուստի իշխանությունները փոփոխվող են, իսկ պետությունը պիտի գործի` անկախ օրվա իշխանությունից, նրա նպատակներից, գերակայություններից, խնդիրներից և այլն: Հաշվի առնելով նաև, որ ՀՌՀ-ն ապաքաղաքական կառույց է, ուստի այդ կառույցում թեկնածու առաջադրելու հանգամանքը ոչ մի կերպ չի կարելի նույնացնել մնացած դեպքերում տեղ գտած ու հիմնավորված բոյկոտների հետ:
2. Հավանություն տալ թեկնածուի ներկայացրած տեսլականին և չընտրել վերջինիս` միայն կոնկրետ քաղաքական ուժի ներկայացմամբ պայմանավորված, նշանակում է ևս մեկ անգամ հաստատել հանգամանքն առ այն, որ իշխող թիմը ոչ թե ինքնավար մարմինները պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, այլ դրանք քպականացնելու նպատակ ունի:
Ի դեպ, պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, որպեսզի քաղաքական պատեհապաշտության արդյունքում կայացված որոշումների՝ դատարանի կողմից չեղարկումը չառաջացնի «ոնց են անելու» հարցի պատասխանը չգտնելու բարդություններ»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Անժելա Նալբանդյանի թեկնածությունը
- Քննիչ հանձնաժողովում պատահական մարդիկ չեն ընտրված. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան