Եթե կարողանայի ներս մտնել, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա ստում է. Նաիրա Զոհրաբյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտելով եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու համար։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ երբ ինքը և ՀՀ ԱԺ այլ պատգամավորներ Բաքվում էին՝ կրկին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու, այնտեղ էին որպես հաղթած երկրի քաղաքացիներ ու պատգամավորներ, իրենց այդպես էին զգում։
«Այսօր այստեղ՝ մեզանից մի քանի մետր այն կողմ, նստած են բայրաքթարերով մեր որդիներին սպանածների հայրենակիցները, եղբայրները, զարմիկները, մի քանի քայլ այն կողմ նստած են մեր ռազմագերիներին գլխատածները, խոշտանգածները»,- ասաց նա։
Ն. Զոհրաբյանը նշեց, որ մինչև այստեղ գալը լսել է ադրբեջանցի պատգամավորների ելույթները, ովքեր հերթական անգամ խեղաթյուրում էին ամենապարզ փաստերը, որ Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան, նրանք օրինախախտներ են, մշակութային ժառանգության հարցում բաց են միջազգային հանրության առաջ։
«Եթե ես կարողանայի մտնեի ներս, թքելու էի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա ստում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, Եվրանեսթի կանոնակարգով հաստատված օրակարգում անասելի դժվար է նոր հարց ներառելը, բայց եվրոպացվի պատգամավորներին հաջողվել է հաստատված օրակարգում ներառել հարց՝ «Ռուսական ագրեսիան և Ռուսաստանը որպես անվտանգային խնդիր Եվրոպայի համար»։
«Այս դեպքում հարց եմ ուղղում Հայաստանի իշխանություններին՝ Եվրանեսթի հայկական պատվիրակության իշխանական պատգամավորներին, քանի որ նրանք են մեծամասնություն կազմում. եթե եվրոպացիներին և ուկրաինացիներին հաջողվել է արդեն հաստատված օրակարգում ներառել հրատապ հարց, որը վերաբերում է ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտին և ձևակերպումն այնպիսին է, որ ՌԴ վերաբերյալ կոշտ դրույթ է մտնելու վերջնական հայտարարության մեջ, ինչո՞ւ հայկական կողմը չէր կարող այսօրվա օրակարգում ներառել 44-օրյա պատերազմի արհավիրքի, Ադրբեջանի կողմից արգելված զենքերի օգտագործման, ռազմագերիների խոշտանգման, հայկական մշակութային կոթողները վանդալիզմի ենթարկելու հարցերը, ինչո՞ւ օրակարգ չեն ներառել Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու հարցը»,- ասաց Ն. Զոհրաբյանը։
Ըստ նրա, հնարավոր էր ներառել այդ հարցերը օրակարգ, հնարավոր է նաև հենց հիմա դադարեցնել նիստը, թույլ չտալ այս նիստը տեղի ունենա, որտեղ անհեթեթ հարցեր են քննարկվում, դադարեցնել և ասել՝ մինչև չքննարկվեն հայ ռազմագերիների խնդիրները, չեն շարունակի։
«Կարծում եմ՝ այս նիստից առաջ Հայաստանի իշխանությունները պետք է նախապայման դնեին՝ մինչև վերջին ռազմագերին չլինի Հայաստանում, չպետք է տեղի ունենա այս սրբապղծությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
- Ադրբեջանցի պատգամավորները Մարզահամերգային համալիր ժամանեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանցի պատգամավորների ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ
- Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաև մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով. Էդգար Ղազարյան
- Սույն ուսապարկուհին ադրբեջանցիների հետ «պորտապար» պարելու հին փորձ ունի. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան