«Օմիկրոն»-ի BA2 ենթատեսակն առավել վտանգավոր է, որն արդեն հայտնաբերվել է Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
«Ամբողջ աշխարհում «օմիկրոն» շտամի պատճառով լարված է իրավիճակը»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը և տեղեկացրեց, որ այն արդեն ունի 3 ենթատեսակ:
Նրա խոսքով՝ «օմիկրոն»-ի ԲԱ-2 ենթատեսակն է առավել վտանգավորը և վարակիչը, որն արդեն հայտնաբերվել է Հայաստանում:
«Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության բարձր ցուցանիշ ունենք՝ դրական թեստերի մասնաբաժինը 29%-ից ավելի է»,-հայտնեց բժիշկ-մասնագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանում առկա խնդիրն այն է, որ «օմիկրոն» -ն ընթանում է սուր շնչառական հիվանդությանը բնորոշ հատկանիշներով՝ քթից արտահոսքով, հազով, ջերմության բարձացումով, ինչի պատճառով բնակչությունը չի դիմում առողջության առաջնային պահպանման օղակներ և հորդորեց նման ախտանիշների դեպքում դիմել բժիշկներին:
Ըստ Ռոմելլա Աբովյանի՝ չպատվաստված մարդկանց «օմիկրոն»-ը կարող է հասցնել ծանր, ծայրահեղ ծանր վիճակի և նույնիսկ՝ մասհվան ելքի:
«Այն վարկածը, որը նախկինում հայտնել էր նաև Առաղջապահության համաշխարհային կոմիտեն, թե «օմիկրոն»-ը կարող է լինել համաճարակի վերջը, միանշանակ չէ: Հիշեցնեմ, որ փերվարի 18-ին նույն ԱՀԿ-ն արդեն հորդորում է պահպանել բոլոր սահմանափակումները և նշում, թե վաղ է խոսել համաճարակի ավարտի մասին, քանի որ այդ շտամը կարող է ունենալ ավելի վտանգավոր մուտացիաներ»,- հայտարարեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան