Սամվել Մարտիրոսյան. GetContact-ը իդեալական լրտեսական գործիք է
GetContact-ը Հայաստանում շարունակում է մնալ ամենաօգտագործվող հավելվածը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի հիմնավորում է ներկայացնում, թե ինչու պետք է այն ջնջել հեռախոսից։
Նրա խոսքով, չնայած այն ներկայացվում է որպես բրիտանական արտադրանք, հավելվածը թուրքական է, և մեծ է հավանականությունը, որ այն կապ ունի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։
GetContact-ը տանում է մարդու հեռախոսում գրանցած կոնտակտները։
«Պատկերացնենք, որ կամայական զինծառայողի ընկերներից մեկը նրան գրանցել է կոչումով։ Իսկ դա թույլ է տալիս հատուկ ծառայություններին հասկանալու ով ով է»,-նշում է նա։
Անդրադառնալով հավելվածի «խնդրած» թույլտվություններին՝ փորձագետը դրանք որակում է «զուլում»։
«Մտնելով «app permissions» բաժին, դուք կտեսնեք, թե ինչեր եք թույլ տալիս, որ անի GetContact-ը։ Օրինակ, թույլ եք տալիս, որ նկարի, կարող է իմանալ, թե դուք որտեղ եք գտնվում, կարող է դիկտոֆոնը միացնի ու ձայնագրի ձեր խոսակցությունը, բոլոր հեռախոսազանգերը ֆիքսի, մուտք ունենա բոլոր ֆայլերին, ուսումնասիրի ինտերնետի շարժը, ձեր փոխարեն պատասխանի զանգերին, հեռախոսը bluetooth-ով կապի այլ սարքերի»,-նշում է փորձագետը։
Մարտիրոսյանի խոսքով, հավելվածը կարող է նկարել նաև այն ժամանակ, երբ հեռախոսը հանգիստ վիճակում է,կամ էլ մարդն օգտվում է այլ ծրագրից։
«Այնպես որ սա իդեալական լրտեսական գործիք է, որը դուք փաստացի ձեր ձեռքով տեղադրում եք հեռախոսում, մուտք եք տալիս այս ծրագրին, որը թուրքական է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Առաջին անգամ Հայաստանը հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր մարդկանց հեռախոսները վարակելու և լսելու համար
- Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
- Զանգերը կարող են լինել կամայական երկրից, քանի որ իրենց սփյուռքն էլ է էս գործին լծվել․ Սամվել Մարտիրոսյան
- Վերջին օրերին շատացել են Instagram, Facebook կոտրելու դեպքերը․ Սամվել Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան