«Ժողովուրդ». Տարբեր կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու մասով Հայաստանը թերանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները պղծելու, դրանց հայկական հետքը ջնջելու մասով Հայաստանը պետք է միջազգային դատարաններ դիմի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ տարբեր կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու մասով Հայաստանը թերանում է: «Առնվազն 5-7 կոնվենցիաներ կան, որոնց շրջանակներում պատերազմից հետո պետք է գործընթաց սկսեինք: Դրանք են վարձկանների, ահաբեկիչների ու նրանց ֆինանսավորման, խոշտանգումների դեմ կոնվենցիաները: Վերոնշյալ բոլոր երևույթների հետ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո առնչվել ու շարունակում ենք առնչվել, բայց իրավական գործընթաց այդպես էլ չենք սկսել»,- ասում է նա:
Թեև կառավարությունն ավելի շատ բանակցային գործընթացի կողմակիցն է, ու 1994-ից մինչև մինչև այսօր ՀՀ բոլոր իշխանությունները մտածել են, թե պետության իրավունքներն իրավապայմանագրային բազայով պաշտպանելու փոխարեն կարող են բանակցությունների միջոցով դա անել (ավելին՝ վախենալով, թե բանակցային գործընթացը կխաթարվի, խուսափել են դատարններ դիմել), բայց իրողությունները ճիշտ հակառակն են ցույց տվել: Այդ գործելաոճը, սակայն, պետությանը որևէ դրական արդյունք մինչև օրս չի տվել, ու Հայաստանի իրավունքները ոչ միայն չենք կարողացել պաշտպանել, այլ դրանք շարունակաբար խախտվում են:
Նշենք, որ մեր պետության կողմից միջազգային ատյաններում ընդամենը երկու հայց ունենք՝ մեկը Եվրադատարանում, որ կապված է մարդու իրավունքների հետ, մյուսը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, որը վերաբերում է ռասսայաան խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտումներին, այլ կերպ ասած՝ հայատյացությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան