«Հրապարակ». Առաջիկայում քաղաքապետի համար նոր մեքենա գնելու մտադրություն չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը երբ դարձավ Երևանի քաղաքապետ, պոպուլիստական քայլի գնաց՝ աճուրդի հանեց Տարոն Մարգարյանին սպասարկած Mercedes S-Class-ը և հրաժարվեց շքեղ ծառայողական մեքենայից ու վարորդից։ Մարությանին հատկացրին քաղաքապետարանի ավտոպարկում եղած մեքենաներից Nissan X-Trail մակնիշի քաղաքային փոքրիկ մի քրոսսովեր՝ առանց թիկնապահների և ուղեկցող մեքենայի։ Այն հիմնականում ինքը՝ Մարությանն էր վարում։ Այսօր Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալից դառնալով քաղաքապետ, պարզվեց՝ սպասարկող ծառայողական մեքենա չունի․ նախկինը վաճառել են, նորը չեն գնել, Մարությանին սպասարկած X-Trail-ն էլ կանգնեցրել են գարաժում։
Քաղաքապետարանի լրատվականից մեզ հայտնեցին, որ Հրաչյա Սարգսյանն օգտվում է քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ իրեն սպասարկած մեքենայից՝ Toyota Camry-ից, իսկ առաջիկայում քաղաքապետի համար նոր մեքենա գնելու մտադրություն չունեն։ Ինչո՞ւ գնեն, եթե նա ժամանակավոր տեղապահ է, մինչև Տիգրան Ավինյանի հայտնվելը։ Մնում է հասկանալ, թե քաղաքապետի նորանշանակ տեղակալներին ինչ մեքենաներ են հատկացնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան