Քաղաքագետ. Ալիևը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի, Բրիտանիայի 100 միլիարդ ներդրման ու իր իշխանության պահպանության միջև
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ալիևի հետ Պուտինի հանդիպման գլխավոր միտքը հետևյալն էր. Ուկրաինային դրսի ուժերը օգտագործում էին Ռուսաստանի դեմ, դրա համար Ուկրաինան պատժվեց, բայց, օրինակ, Ղազախստանի իշխանության դեմ երբ "դրսի" ուժերը հեղափոխություն փորձեցին կազմակերպել, ապա Ռուսաստանը միջամտեց ու փրկեց։
Եզրակացություն Ալիևի համար. եթե Ադրբեջանին «դրսի» ուժերը փորձեն Ռուսաստանի դեմ օգտագործել, կլինի նույնն, իսկ հակառակ դեպքում, Ռուսաստանն, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի Ալիևի ռեժիմը։
Հիմա, կամ էլ հետագայում, Ալիևը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի, Բրիտանիայի 100 միլիարդ ներդրման ու իր իշխանության պահպանության միջև։ Ծանր ընտրություն է, իսկ որոշ կրիտիկական իրավիճակներում' անհնարին։
Մի կամեռա, երեք օրենքով գող, դե արի կամեռայում բազմավեկտոր քաղաքականություն վարի»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել
- Ստեփան Դանիելյան. Իսկ ինչու պետք է սպասելիքներ ունենանք, երբ Հայաստանում քաղաքականություն վարող գոյություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան