Առողջություն 10:30 23/02/2022 Հայաստան

Հետքովիդյան շրջանում կարող է ի հայտ գալ մոտ 200 ախտանշան՝ ընդհուպ հոգեկան խնդիրներ. մասնագետ

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանն, ապրում են կորոնավիրուսային համաճարակի հինգերորդ ալիքը, սակայն ինչպես ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանն է նշում, մեր երկրում այժմ այդ ալիքը նահանջում է, քանի որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թիվը դանդաղ տեմպերով նվազում է։

Մասնագետի խոսքով՝ ինչպես կանխատեսվում էր, «օմիկրոն» շտամով պայմանավորված պիկը մեր երկրում տևեց գրեթե երեք շաբաթ։ Եթե փետրվարին հանրապետությունում գրանցվում էր չորս հազարից ավելի դեպք, հիմա արդեն 1000-ից փոքր ինչ ավելի է։ 

Համավարակի վերջը տեսանելի՞ է

Համավարակի ավարտի մասին տարբեր սցենարներ են շրջանառվում, սակայն մասնագետն այն կարծիքին չէ, որ վիրուսը շատ շուտով կվերանա։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է հանրային իմունիտետից, պատվաստումներից, ինչ մուտացիներ կլինեն և դրանք ինչ բնութագրեր կունենան։

Ըստ Արման Բադալյանի՝ չի բացառվում, որ տարբեր շտամներ ի հայտ գան։

«Ինձ թվում է, որ մենք դեռ խնդիրներ կունենանք այս հարուցիչի հետ, հատկապես, աշխարհում տեսնում ենք, որ հանրային իմունիտետն այդքան էլ բարձր չէ։ Օրինակ, աֆրիկյան երկրներում   պատվաստումների մակարդակը ցածր է, իսկ դա նշանակում է, որ վիրուսը դեռ մուտացիաների կենթարկվի։ Հետևաբար, նոր շտամներ միանշանակ կունենանք, սակայն դժվար է ասել, թե դրանք  ինչ ընթացք կունենան։ Իմ կարծիքով՝ մենք այս վիրուսի հետ դեռ երկար ենք ապրելու»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է համաճարակաբանը։ 

Արման Բադալյանի խոսքով՝ նման վարակները հիմնականում կառավարվում են պատվաստանյութերով։ Միանշանակ կարևոր է նաև կիրառել 3 պարզ կանոնը՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն մի շարք օդակաթիլային վարակի դեպքում կարևոր նշանակություն ունի պատվաստանյութը։

«Երբ պատվաստանյութը ստեղծվեց, կլինիկական փորձարկումների ընթացքում այն բավականին մեծ արդյունավետություն ցույց տվեց , սակայն դա չի նշանակում, որ պատվաստումը ստանալուց հետո մարդն այլևս չի հիվանդանա, պարզապես անգամ հիվանդանալուց նվազեցվում են հիվանդության բարդությունները։ Պատվաստանյութերի արդյունավետությունը տատանվում է 60% -ից մինչև 95%՝ կախված առաջնակի կամ բուստեր դեղաչափերից և պատվաստման վաղեմությունից։ 

Բացի այդ, եթե սկսվում է պատվաստման գործընթացը, ապա դրանք պետք է մասսայական լինեն, կարճ ժամանակահատվածում մեծ թվով մարդիկ պետք է պատվաստվեն։ Սա կարևոր բաղադրիչ է, որը, ցավոք սրտի, շատ երկրներում չստացվեց իրականացնել կամ իրականացվեց ուշացումով։ Եւ դա կանխատեսվում էր»,- ասում է Արման Բադալյանը։ 

ԱՀԿ-ի տվյալներով՝ բնակչության 10 տոկոսանոց պատվաստում չեն կարողացել ապահովել աֆրիկական բազմաթիվ երկրներ, ուստի, ինչպես նշում է համաճարակաբանը,  կազմակերպությունը հորդորում էր երկրորդ, ինչպես նաև խթանիչ՝ բուստեր դեղաչափով պատվաստանյութի փոխարեն լիներ ընդամենը մեկ դեղաչափ, որպեսզի մեծ թվով երկրներ դա  կարողանային ձեռք բերել, իսկ մասսայական պատվաստումը իմունային շերտ կձևավորեր և վիրուսը չէր մուտացվի կամ էլ մուտացիայի ինտենսիվությունը կնվազեր։

«Սակայն զարգացած երկրները սկսեցի ինտեսնիվ պատվաստում իրականացնել, առաջինից հետո երկրորդ դոզա, հետո՝ բուստեր, ինչի արդյունքում շատ երկրներ այդ գործընթացից դուրս մնացին, այդ թվում՝ Հնդկաստանը, Նեպալը, Հարավային Աֆրիկան, ուստի զարմանալի չէ, որ հիմնականում այդ երկրներում նոր շտամներ են ձևավորվել։

Արդյունքում՝ պրոցեսը բարդացավ, քանի որ իմունշերտ չձևավորվեց։ Չմոռանանք նաև, որ կա պատվաստանյութի խնդիր՝ պահանջարկը մեծ է, քանակը՝ քիչ, ընկերությունները չեն հասցնում այդքան պատվաստանյութ արտադրել։ Իհարկե այդ խնդիրն էլ կլուծվի, բայց մինչ այդ մուտացիաներ են տեղի ունենում։ Բնականաբար, այս դեպքում այն պատվաստանյութը, որը կլինիկական փորձարկումների ժամանակ էր օգտագործվում, այդ արդյունավետությունն արդեն կարող է չունենալ, դրա համար այստեղ նաև ի հայտ եկավ բուստեր դոզան»,- նշում է Արման Բադալյանը։ 

Կորոնավիրուսն ախտահարում  է օրգան համակարգերը

Մասնագետն անդրադառնալով համավարակի ընթացքում առաջացած շտամներին՝ «ալֆա», «բետա», «գամմա», «դելտա», «օմիկրոն», նշում է, որ դրանցից որոշները մեծ տարածում չունեցան, իսկ  օրինակ՝ «դելտա»-ն, «օմիկրոն»-ը  մի քանի անգամ ավելի արագ են տարածվում։ Պատճառն այն է, որ աշխարհի բնակչության մեծ մասը պատվաստված չէր, իսկ պատվաստման նպատակն է կանխարգելել ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը, նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

««Օմիկրոն»-ն այնքան ագրեսիվ իրեն պահեց, որ տեսնում ենք՝ պատվաստվածն էլ կարող է հիվանդանալ, անգամ վարակը տարածի։ «Օմիկրոն»-ով հիվանդը կարող է վարակել 6-7 հոգու»,- նշում է Արման Բադալյանը։

Կարծիքներ կան, որ «օմիկրոն»-ը կենսաբանորեն ավելի թեթև են տանում, սակայն բժիշկը համաձայն չէ դրա հետ։

«Միգուցե «դելտա»-ի համեմատ է թեթև, սակայն տեսնում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում գրանցվում են մեծ թվով մահվան դեպքեր, իսկ դա արդեն անհանգստացնող է»,- ասում է բժիշկը։ 

Արման Բադալյանն ասում է, որ որոշ հետազոտությունների համաձայն, հետքովիդյան շրջանում մարդկանց մոտ կարող են ախտահարվել 10 օրգան, օրգան համակարգ, կարող է ի հայտ գալ մոտ 200 ախտանշան՝ ընդհուպ հոգեկան խնդիրներ, թրոմբոգոյացում, սեռական համակարգերի ախտահարում, աղիքային խնդիրներ և այլն։ 

«Չկա օրգան համակարգ, որ խնդիրներ չունենանք։ Վիրուսի քանակից է կախված, թե ինչ ձևով այն կազդի օրգանիզմի վրա։ Եթե դրանք մեծ քանակությամբ եղան, բնականաբար, խնդիրներն  ավելի շատ կլինեն։

Իրականում մենք այլ տարբերակ չունենք, դեռ պետք է ապրենք այս վիրուսի հետ, սակայն դրա համար ծանր գին ենք վճարել և դեռ շարունակում ենք վճարել»,- ընդգծում է Արման Բադալյանը։ 
  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}