Բերման ենթարկված 25 անձին ոստիկանության բաժնում բղավել են «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»
Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է, որ երեկ երեկոյան ոստիկանների կողմից Հանրապետության Հրապարակից բերման է ենթարկվել 25 քաղաքացի։
«Ըստ քրեական գործ հարուցելու մասին որոշման՝ հիշյալ 25 անձինք կատարել են խուլիգանություն, մասնավորապես՝ ոստիկանության բաժնում շուրջ 5 րոպե բղավել են, այդ ընթացքում հնչեցնելով՝ «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք» արտահայտությունները։
Սա է մեր իրականությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին ոստիկանները բերման էին ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
- Սրան տարեք, նրան տարեք, էն մեկին տարեք... ձեր Նիկոլին հավաքեք տարեք. Տիգրան Աբրահամյան
- Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին «կարմիր բերետները» ձերբակալում են ամենալկտի ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները