ՀՀ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց օրակարգում չկա․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Մասնավորապես, հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ԱԳՆ-ից պատասխանել են․
«Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»։
Դիտարկմանը,թե արդյո՞ք հավանական է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից, ԱԳՆ-ից պատասխանել են, որ նման հարց օրակարգում չկա:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Պուտինը այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան