The Airthings Masters. Լևոն Արոնյանը չհաղթահարեց նախնական փուլի արգելքը
Շախմատային The Airthings Masters օնլայն մրցաշարում փետրվարի 22-ին ավարտվեց նախնական փուլը և հայտնի դարձան քառորդ եզրափակիչի մասնակիցները։
Լևոն Արոնյանը (ԱՄՆ) նախավերջին տուրում հաղթեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին, սակայն վերջին տուրում պարտվեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին և 21 միավորով գրավեց 9-րդ տեղը՝ ավարտելով պայքարը։ Հաղթանակի համար տրվում էր 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։
Հայ գրոսմայստերը նախորդ տուրերում հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, չինացի Դին Լիրենին, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, ոչ ոքի խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի, վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, հոլանդացի Անիշ Գիրիի, կանադացի Էրիկ Հանսենի և աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, պարտություն կրել 18-ամյա ամերիկացի Հանս Նիմանից, հնդիկ Ռ․ Պրագնանադհայից և ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևից։
Նախնական փուլին մասնակցում էր 16 շախմատիստ։
Փլեյ-օֆֆ դուրս եկան Նեպոմնյաշչին, Կարլսենը, Արտեմիևը, Եսիպենկոն, Հանսենը, Դին Լիրենը, Լե Կուանգ Լիեմը և Կեյմերը։
The Airthings Masters-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից առաջինն է։