Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին և Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին։ Նա մասնավորապես նշել է․
«Հակիրճ մտորումներ մտահոգիչ զարգացումների առիթով
1. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին
Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլև ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության, ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին։ Ուստի ես կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը և 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ և հանդարտ իրավիճակում։
2. Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարի մասին
Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետև այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»։
Հարակից հրապարակումներ`
- Հիսուս Քրիստոսի արձանի ավելի քան 200 նախագիծ է ստացվել
- «Փաստ». Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար խորհուրդ է ձևավորվել
- Քննիչ հանձնաժողովում պատահական մարդիկ չեն ընտրված. Անդրանիկ Քոչարյան
- Նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել. Վարդևանյան
- Գագիկ Ծառուկյան. Այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարին
- Գագիկ Ծառուկյան. Հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան