ՄԻ պաշտպանի ինստիտուտը օրինակելի է դարձել ողջ աշխարհում․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հաղորդագրություն է տարածել, որում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին հայտնել է երախտագիտություն։
«Թույլ տվեք ՀՀ դատավորների միության անունից արտահայտել մեր խորին երախտագիտությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, և մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության զարգացման բնագավառում Ձեր անգնահատելի ներդրման համար։
Ձեր պաշտոնավարման ավարտին պետք է արձանագրենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Ձեր անհատական և ողջ անձնակազմի աշխատանքի շնորհիվ, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում բարձրացվել է նոր մակարդակի և օրինակելի է դարձել ողջ աշխարհում, առանց որի այլևս դժվար է պատկերացնել հայաստանյան իրականությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի կարևորությունն առավել ակներև դրսևորվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում։
Ձեր ղեկավարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը բարձր արդյունավետություն է արձանագրել հատկապես բնակչության առավել խոցելի խմբերի` գերիների, տեղահանվածների, այլևս սահմանամերձ համայնքների բնակիչների, հաշմանդամների, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, այն առավել մեծ կարևորություն է ստացել նաև ներկայիս օրհասական պահին, երբ վտանգված է դատական իշխանության անկախությունը` որպես ժողովրդավարության ապահովման կարևոր երաշխիք։
Սրտանց մաղթում ենք անկոտրում կամք, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր հետագա գործունեության ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ես տեսել եմ Հայաստան-Սփյուռք հեռվացում. Արման Թաթոյան
- Արման Թաթոյանը շատ վատ լուր ունի ադրբեջանական իշխանությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին