ՄԻՊ. Քրեակատարողական համակարգը, ցավոք սրտի, մնում է պատժողական
«ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում է եղել խոշտանգումների կանխարգելումը։ Իմ վեց տարվա գործունեության եզրահանգումը մնում է նույնը, քրեակատարողական համակարգը, ցավոք սրտի, մնում է պատժողական»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը, ամփոփելով իր գործունեությունը, հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Պաշտպանը կարևորում է համակարգում նոր սկզբունքների ներդրումը, ինչպես օրինակ,դատապարտյալների դեպքում աստիճանական ազատ արձակման մեխանիզմները, վարքագծի գնահատման անհատական սկզբունքները, վստահության կանխավարկածը և այլն։
«Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք։ Մինչդեռ կան խնդիրներ, որոնք այս տարվա զեկույցում ևս կարտացոլվեն»,-ասաց նա։
Պաշտպանի խոսքով, ազատությունից զրկված լինելու հարցի մասով միշտ մեկ մոտեցում են ունեցել. մարդը զրկված է ազատությունից այն պահից, երբ զրկվում է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավարությունից։
«Հետևաբար նրա բոլոր իրավունքները պետք է ապահովվեն այդ պահից սկսած։ Սա վերաբերում է բոլոր հաստատություններին՝ հոգեբուժարաններին, ոստիկանության բաժիններին»,-ասաց նա։
Արման Թաթոյանի ու նրա ղեկավարած հաստատության ուշադրության կենտրոնում եղել են նաև զինված ուժերը, առկա խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ տասնյակից ավելի առաջարկներ է ուղարկել ԱԺ համապատասխան հանձնաժողովներ, պատգամավորներին, պաշտպանության նախարարություն։
Հարակից հրապարակումներ`
- Ունեմ զգացողություն, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. Արման Թաթոյան
- Արման Թաթոյան. ՄԻՊ-ի վերաբերյալ ադրբեջանական այս հրապարակումները պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն
- ՄԻՊ-ն Ադրբեջանի պատերազմական հանցանքների նոր ապացույցներ է ուղարկել ընդհանուր իրավազորության պետությունների դատախազության և ոստիկանության մարմիններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան