Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
Ըստ աղբյուրի, դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, որ փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:
Պոլսո Հայոց պատրիարքն ասել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծել է, որ լավ հարաբերությունները ոչ միայն երկու երկրների քաղաքացիների, նաև շրջանի երկրների համար խաղաղության միջավայր պետք է ստեղծի, ինչպես նաև տնտեսական, մշակութայի զարգացումների դուռ պետք է բացի։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչիերկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Հարակից հրապարակումներ`
- Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի․ ԱԳՆ
- Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան