Ընդդիմադիր պատգամավորները չգիտեն՝ Եվրանեսթի բյուրոյի նիստում ինչ փաստաթուղթ է ընդունվել
«Եվրանեսթի բյուրոյի նիստում քվեարկության է դրվել մեկ փաստաթուղթ, որը մինչ այժմ հրապարակված չէ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավարից ոչ մի կերպ հնաավոր չի եղել պարզել, թե ինչ փաստաթուղթ է ընդունվել բյուրոյի նիստում, և ինչ դիրքորոշում է հայտնել Հայաստանի պատվիրակությունը։
«Իրենք մեկ ասում են ձեռնպահ են քվեարկել, հետո հայտարարում են՝ դեմ են։ Մինչև վերջ պարզ չէ։ Կփորձենք հասկանալ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը, որը Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթ»-ի հայաստանյան պատվիրակության անդամ է։
Ղազինյանն ուշադրություն հրավիրեց ադրբեջանցի պատգամավորների Հայաստան այցին և նրանց մի նստաշրջան վարելու հնարավարություն տալուն։
«Սա վրդովվեցուցիչ է։ Հաշվի առնելով պատերազմից հետ Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ադրբեջանցիները չպետք է գային Հայաստան։ Եթե կար պարտավորվածություն Եվրանեսթի բնականոն գործունեության ապահովման մասին, ապա նրանց մասնակցությունը կարելի էր կազմակերպել օնլայն ռեժիմով։ Փաստացի ադրբեջանական պատվիրակությանը չտալ հնարավարություն գալ Հայաստան, նկարվել տարբեր տեղերում, իրենց սոցցանցերի էջերում տեղադրել գրառումներ, ողջույներ հղել իրենց երկրում ընդունված տերմինաբանության շրջանակներում»,-ասաց նա։
Պատգամավորն ասաց՝ նիստում խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ միասնական՝ ներկայացնելով Հայաստանի պետական ու ազգային շահը, Արցախի վերաբերյալ ուղերձներ հղելով Ադրբեջանի ղեկավարությանն ու հասարակությանը։
«Արձանագրվեց, որ Արցախի հարցը կարգավորված չէ, և Արցախը եղել է, կա ու մնալու է հայկական, կոնկրետ դա ասվեց իրենց ճակատին, ինչը ադրբեջանցի պատգամավորների դուր չեկավ։ Եվրոպացի խորհրդարանականները ևս հայտարարեցին, որ չեն ընդունում պատերազմի արդյունքները, և Արցախի հարցը կարգավորված չէ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Եվրանեսթի նիստում ադրբեջանական երկու պատվիրակություն կա, մեկը ՔՊ-ն է
- Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը
- Եվրանեսթի նիստերին ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին դժվար աշխատանք է սպասվում. Սոս Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան