Միգրանտները Ռուսաստանից կվտարվեն ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար
Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկել է Ռուսաստանից միգրանտներին արտաքսել վարչական պատասխանատվության շրջանակներում, ինչպես նաև միգրացիոն և այլ «լուրջ» իրավախախտումների համար։ Այս մասին ասվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծում, գրում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, նախատեսվում է Ռուսաստանի Դաշնությունից միգրանտներին արտաքսել ոչ սթափ վիճակում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների համար։
Հաղորդվում է, որ համապատասխան օրինագիծն արդեն պատրաստ է։
Օրենսգրքում հարբած վիճակում մեքենա վարելը և կոռուպցիան կդասակարգվեն որպես «կոպիտ» իրավախախտումներ։ Այն կներառի նաև ծայրահեղական, ահաբեկչական բնույթի հանցագործությունները, զենքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, հասարակական վայրերում անվտանգության կամ օրենքի և կարգի ոտնահարումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան