Իրավունք 11:10 23/02/2022 Հայաստան

Ունեմ զգացողություն, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ Այսօր ասուլիսում նա ամփոփում է իր գործունեության 6 տարին՝ նշելով, որ այս տարիներին աշխատել են ամենաբարդ, լարված ու ճգնաժամային իրավիճակներում։

«Մշտապես ինձ ուղեկցել է մի կարևորագույն սկզբունք՝  հավատարիմ լինել երդմանը, նաև՝  անել մշտապես ամեն ինչ որքան անհրաժեշտ է, իսկ դրանից հետո էլ՝ ամեն ինչ որքան պետք է»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա թվարկեց, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել և ինչպիսի աշխատանքներ են կատարել՝ 2016-ին Ապրիլյան պատերազմ, ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձությունները՝ զանգվածային հավաքներ, ակցիաներ, ձերբակալություններ, իրավունքների խախտումներ։

«2018 ապրիլ-մայիս ամիսների իրադարձութունները տեղի ունեցան։ Աշխատանքային խմբերով աշխատել ենք գիշեր-ցերեկ, հաճախ լուսացնելով  ոստիկանության բաժիններում, ՔԿՀ-ներում, աշխատակազմում, որպեսզի  կարողանանք պատշաճ իրականացնենք մեր պարտականությունները»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Այնուհետև 2020 թ. հուլիսին ադրբեջանական իշխանությունները սանձազերծել էին ագրեսիա Տավուշի ուղղությամբ, ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, միջազգային կառույցներին են ներկայացրել ճշգրիտ տեղեկություններ, պատերազմական հանցանքները։ Կորոնավիրուսի ժամանակաշրջանում աշխատել են երեք հիմնարար ուղղությամբ՝ իրազեկում,  կոնկրետ գործերով մարդու իրավունքների պաշտպանություն, վերահսկողություն պետության նկատմամբ, որպեսզի պետությունը, չօգտվելով արտակարգ դրությունից և չարաշահումներ թույլ չտա։

Ա. Թաթոյանն ասաց, որ 2020 թ. աեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած աղետաբար 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակվում են խախտումները սահմանային բնակավայրերում, Արցախում։

«Այս ողջ ընթացքում, հիմա էլ ունեմ այն զգացողությունը, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա, իրավական ձևակերպումն այդպես չէ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։

Նա ընդգծեց, որ չնայած այս լարված իրավիճակներին, ունեցել են դիմումների և բողոքների շեշտակի աճ։ Համեմատության համար Ա. Թաթոյանը նշեց. 2015 թվականին գրավոր և բանավոր դիմում-բողոքները  եղել են 5214, 2016-ին՝ 5113, արդեն 2020 թվականին 14 հազար 780, իսկ 2021-ին՝  21 հազար 118։ Թեժ գծին 2015 թ. ստացվել է 2086 ահազանգ, 2016-ին՝ 1876, ապա 2020-ին 11 հազար 735, 2021-ին՝ 14 հազար 124։ 6 տարվա  ընթացքում 5 անգամ աճել է ՍԴ ներկայացվող դիմումների թիվը։ 

Արման Թաթոյանը  նաև ասաց. «Ինձ համար ամենաթանկը հանրային աջակցությունն է։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր հանրությանը, որ այսպիսի աջակցություն կա, դա մեզ պաշտպանված է պահել։ Ուզում եմ մեր հայրենակիցներն իմանան, որ դա մեզ համար ունեցել է բացառիկ նշանակություն, պարտավորեցրել ուշադիր լինել ամեն գործի ու խոսքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։ Պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով։
Արման Թաթոյանի կհաջորդի Քրիստիննե Գրիգորյանը։ Նա ՄԻՊ է ընտրվել հունվարի 24-ին, թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
Նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ավարտվել է ընդդիմադիրների բողոքի ցույցն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցով հաղթել էր...
Աղբյուր` Panorama.am
22:06
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ. «Շողակաթ» ՀԸ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը պարզաբանում  է տարածել հոռուստաընկերության  վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների...
Աղբյուր` Panorama.am
21:51
Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
«Տաս տարուց ավելի  լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքը, տեսել եմ Ազգային ժողովի մի քանի նախագահ, անկախ այդ մարդկանց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am
16:17
Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}