ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Լավրովի հետ հանդիպումը չեղարկելու մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում փետրվարի 24-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսված հանդիպումը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Հիմա իմաստ չունի առաջ գնալ այս հանդիպումով։ Ես խորհրդակցել եմ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ, բոլորը համաձայնել են»,- ասել է Բլինկենը։
Պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ երեքշաբթի օրը նամակ է ուղարկել Լավրովին՝ տեղեկացնելով որոշման մասին։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Ռուսաստանին «ձևացնել, թե դիվանագիտական գործընթացի մաս է» և «շարժվել հակամարտության ճանապարհով»:
«Մենք և մեր գործընկերները բաց ենք մնում դիվանագիտության համար, բայց Մոսկվան պետք է ցույց տա, որ դա լուրջ է: Վերջին 24 ժամում նա ցույց տվեց ճիշտ հակառակը»,- ասել է Բլինկենը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Ռուսաստանի որոշումը կարող է ունենալ նաև գլոբալ հետևանքներ
- Bloomberg. ԱՄՆ-ն պատրաստ է ժամանակավորապես իր դեսպանատունն Ուկրաինայից Լեհաստան տեղափոխել
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել