Բաքուն դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը դժգոհություն է հայտնել ռուսական կողմին 1928 թ. Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրում Արևելյան Հայաստանի հիշատակման համար։
ՌԴ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել էր, որ 1928 թ. փռտրվարի 22-ին կնքված պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում «Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը հայկական տարածաշրջանում»:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունում նեղվել են, որ պայմանագրի հրապարակումը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է դաշնակցային համագործակցության հռչակագիրը։