«Հրապարակ». Հայ-թուրքական բանակցությունների մասին իշխող խմբակցությունում չեն քննարկում, քանի որ այդ թեմայի վրա տաբու է դրված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 23-25-ը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կլինի Վիեննայում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը նշանակված է Վիեննայում՝ փետրվարի 24-ին։ Սպասվելիք հանդիպման և օրակարգային հարցերի մասին «Քաղպայմանագրում» զրո ինֆորմացիայի են տիրապետում։
Խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումներից ո՛չ առաջ, ո՛չ հետո խմբակցությունում այդ հարցերը չեն քննարկում, չեն հետաքրքրվում, քանի որ այդ թեմայի վրա տաբու է դրված։ Ռուբեն Ռուբինյանը, ըստ մեր աղբյուրի, հաճախակի լինում է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ կառավարական առանձնատանը, և նրանից ցուցումներ ստանում։
Նշենք, որ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Հայ–թուրքական բանագնացների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին, Մոսկվայում։ ՔՊ-ում, սակայն, որոշակի անհանգստություններ կան ռուս-ուկրաինական վերջին դեպքերով պայմանավորված։ Չեն բացառում, որ Թուրքիան այսուհետ ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան