«Ժողովուրդ». Պաշտպանության նախարարը կունենա առաջին տեղակալ. Սա այն բանի համար է, որ Փաշինյանը ունենա անձնական նախարար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նախատեսելով փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում:
Տեղեկացանք, որ, որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը՝ պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում:
Նաև հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: Հավելենք, որ նախագիծն ընդգրկված է կառավարւթյան նիստի այսօրվա օրակարգում: Իսկ սա արվում է այն բանի համար, որ Արտակ Դավթյանի լիազորությունները փոքրացվեն, վերջնարդյունքում մեղադրյալ Դավթյանը հեռացվի պաշտոնից:
Ու մեծ հաշվով այս փոփոխությունն այն բանի համար է, որ Նիկոլ Փաշինյանը ունենա անձնական նախարար, որը ամբողջությամբ կտիրապետի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իրավիճակին՝ ենթարկվելով բացառապես իրեն, այսինքն՝ բանակը կունենա մեկ գլուխ, քանի որ կադրերն առանց այդ էլ շատ չեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան