Ծանր վիրավորանքի հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդված. ՄԻՊ
«Առավել ևս հիմա մեզ անհրաժեշտ է վերականգնել երկրում հանրային համերաշխությունը, որովհետև ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը և, ցավոք սրտի, դրա վերականգնելու հեռանկարները շատ մշուշոտ են»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը։
Ըստ նրա, մասնավորապես, դատապարտելի է, որ հասարակական, քաղաքական հարթակ բերվեց նոր ու նախկին, սև ու սպիտակ պիտակավորման դիսկուրսը, ըստ էության, հասարակությանը բաժանելով խմբերի։
«Սրան ավելացվեց նորից դատապարտելի ժեխ, զոմբիներ, պիցայակեր, ծախված և այլ պիտակավորումները։ Ներողություն եմ խնդրում, որ այս բառերը ստիպված եմ արտաբարել, բայց ուզում եմ ցույց տալ հասարակությանը պառակտող դիսկուրսները նաև սոցիալական ցանցերի կեղծ էջերի, կազմակերպված արշավների միջոցով»,- ասաց Ա. Թաթոյանը։
Նրա խոսքով, անթույլատրելի և վտանգավոր հայհոյանքի դիսկուրս կա մեր հանրային տիրույթում։
«Պետությունն այստեղ լրջագույն անելիք ունի, մինչդեռ պետությունն ի՞նչ է անում։ Իմ կարծիքով, ինքն էլ է նպաստում այս ամենի աճին և հետո անթույլատրելի մեթոդներով սկսում է պայքարել իր իսկ նպաստած խնդիրների դեմ»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ ատելությունն ու վիրավորանքը հանեցին ամենապիկին, բոլորին է վերաբերում, նաև պետական պաշտոնատար անձանց, հետո երկու ամիս անց սկսեցին քրեական օրենսդրությամբ ամենակոշտ մեթոդով պայքարել սրա դեմ։
«Հիմա վիճակն ավելի վատ է։ Ծանր վիրավորանքի այդ հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդվածը և ընդհանրապես չի վերացել այդ հայհոյանքն ու վիրավորանքը մեր հանրային դիսկուրսից։
Ի՞նչ ունենք մենք։ Քաղաքական պաշտոնյաներն ատելություն, ներքին թշնամանք են հրահրում իրենց տարբեր անթույլատրելի հայտարարություններով»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Քրեակատարողական համակարգը, ցավոք սրտի, մնում է պատժողական
- Ունեմ զգացողություն, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. Արման Թաթոյան
- «Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում. Ռուբեն Մելիքյան
- «Ֆրիդըմ Հաուս»-ն առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը. Մելիքյան
- Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
- Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ
- ՄԻՊ-ը դիմել է ՍԴ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով
- Freedom House․ ՀՀ-ում պաշտոնյաներին վիրավորանք հասցնելու քրեականացումը մեծ հետընթաց է, որն օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից