23.02.2022. Հայաստանում կորոնավիրուսով 29 մարդ է մահացել
Հայաստանում փետրվարի 22-ին կատարվել է 4759 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1545 հիվանդ, մահվան 29 դեպք է։ Մահացածներից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417456 դեպք, որոնցից 395700 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11780 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8378 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1598 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9976 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2875218 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 22.02.2022. Կորոնավիրուսի 753 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 քաղաքացի
- 21.02.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 20.02.2022. Կորոնավիրուսի 700 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 19.02.2022. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 30 մարդ է մահացել
- 18.02.2022. Կորոնավիրուսի 1417 նոր դեպք է գրանցվել, մահացել է 27 քաղաքացի
- 17.02.2022. Կորոնավիրուսի 1723 նոր դեպք է գրանցվել, մահացել է 26 քաղաքացի
- 16.02.2022. Կորոնավիրուսի 1774 նոր դեպք է գրանցվել, մահացել է 34 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի