Վաղը Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցելու են հենց «Շուշիի հռչակագրի» օրակարգով. Թևանյան
«Կանխատեսելի էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարքագիծը, որովհետև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նրանց ներկայացրած մոտեցումը հուշում էր, որ իրենք անգամ խուսափելու են բաց քննարկումից և հասարակության առջև իրենց տեսակետները ներկայացնելուց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը քննարկումը, որը նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը։
«Հայաստանի իշխանությունն առնվազն չի դատապարտում «Շուշիի հռչակագիրը», որն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի հայաթափման դեմ։ Հայաստանն ու Արցախը լրջորեն վտանգված են «Շուշիի հռչակագրով», և եթե Հայաստանը, ի դեմս իր խորհրդարանի, չի դատապարտում կամ առնվազն մտահոգություն չի հայտնում «Շուշիի հռչակագրի» հետ կապված, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը քվեարկում է Հայաստանի անկախության հռչակագրի դեմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, «Շուշիի հռչակագիրն» ուղղված է Հայաստանի ռազմավարական նպատակների դեմ և ՀՀ իշխանությունը կրավորական, համաձայնողական կեցվածք է ընդունում այդ մասով և փաստացի արձանագրում, որ ինքն առաջնորդվում է թուրքական օրակարգով։
«Բոլոր այն խոսակցությունները, համաձայն որի հայ-թուրական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացն առանց նախապայմանների է, բլեֆ է, ծաղր է մեր հասարակության նկատմամբ, որովհետև բոլոր նախապայմանները կամ բավարարված են այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում կամ գտնվում են բավարարման փուլում»,- ասաց պատգամավորը։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Ա. Թևանյանն ասաց, որ վաղը Հայաստանի իշխանությունը բանակցելու է Թուրքիայի ներկայացուցչի հետ հենց «Շուշիի հռչակագրի» օրակարգով։
«Սա լրջագույն մարտահրավեր է մեր պետականությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Մեր հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է այստեղից հետևություններ անեն»,- ասաց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ. Իշխան Սաղաթելյան
- Արմեն Գևորգյան. Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ
- ՔՊ-ն տապալեց ԱԺ-ում «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության քննարկումը
- ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը. Լարիսա Ալավերդյան
- ՔՊ-ն, ըստ էության, կողմ է «Շուշիի հռչակագրին», կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում. Աննա Գրիգորյան
- Այդպես էլ ասեք՝ ձեզ համար ընդունելի է «Շուշիի հռչակագիրը», վավերացրեք, վերջանա, գնա. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի Շուշիի հռչակագրի մասին
- ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն ընդունի «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ
- «Շուշիի հռչակագիրն»՝ ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի․ Անդրանիկ Թևանյան
- «Շուշիի հռչակագրով» մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը. Թևանյան
- «Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի. Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան