Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան․ Արման Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
«Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից:
Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է:
Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ:
Անգամ իմ դիմումի հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը. այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»:
Հարակից հրապարակումներ`
- Ես տեսել եմ Հայաստան-Սփյուռք հեռվացում. Արման Թաթոյան
- Արման Թաթոյանը շատ վատ լուր ունի ադրբեջանական իշխանությունների համար
- Ի՞նչ է՝ 70 թվի քարտեզ, 80 թվի, չէ այսօր 60 թվի, սա պետական պաշտոնյայի լուրջ մոտեցո՞ւմ է. Արման Թաթոյան
- Ունեմ զգացողություն, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. Արման Թաթոյան
- Արման Թաթոյան. ՄԻՊ-ի վերաբերյալ ադրբեջանական այս հրապարակումները պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն