Ի՞նչ է՝ 70 թվի քարտեզ, 80 թվի, չէ այսօր 60 թվի, սա պետական պաշտոնյայի լուրջ մոտեցո՞ւմ է. Արման Թաթոյան
«Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը։ Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ եթե ասել են հայելային հետքաշում, ինքը, շատ մարդիկ կոնկրետ կասկածի տակ են դնում այդ դիրքորոշումը. «Հրապարակեք ուրեմն։ Դա այնքան անորոշ կոնցեպցիա է, կամ ինչի էր պետք Ադրբեջանի իշխանությունների բերանը դնել այդ բառը՝ հայելային հետքաշում։ Հիմա որտեղ նստում-ելնում են, այդ բառն են ասում»։
Ա.Թաթոյանը հարց հնչեցրեց, թե ովքե՞ր եղան այդ պաշտոնյաները, ովքեր ժողովրդի անվտանգության հետ խաղում են, ինչպե՞ս կարելի է տարածքային իրավազորությունը զիջել. «Դա խաղուպա՞ր է։ Ճիշտը մեր կողմն է, մենք ո՞նց կարող ենք թողնել, որ դա դուրս գա մեր ձեռքի տակից։
Անընդհատ մեխանիկական մոտեցումներով խոսում են քարտեզներից։ Չհասկացա՝ սա կարուձև՞ է, ի՞նչ է՝ 70 թվի քարտեզ, 80 թվի, չէ այսօր 60 թվի։ Սա պետական պաշտոնյայի լուրջ մոտեցո՞ւմ է»։
Ա. Թաթոյանի կարծիքով, այդ հայտարարություններն արվում են ներքին քաղաքական դժգոհություններ չառաջացնելու կամ քաղաքական դժգոհությունները մեղմելու համար:
«Իմ կարծիքով՝ սա կլասիկ իրավիճակներից է, որ քաղաքական շահերից ելնելով՝ հայտարարությունները վնասում են պետության անվտանգությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։
Մենք չպետք է մոռանանք, որ չի ավարտվել ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը և քանի կան այս իշխանությունները, չի ավարտվելու, քանի որ դա իրենց համար քաղաքական կյանքի աղբյուր է՝ իրենց իշխանությունը պահպանելու համար։ Շատ հեշտ է արմենաֆոբիայի մեջ պահել սեփական ժողովրդին՝ շեղելու համար սեփական խնդիրներից», - ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
- Սխալ է պետական մակարդակով ընդհանրական ձևակերպումներով խոսել գերիների, զորքերի հայելային հետ քաշման մասին.Արման Թաթոյան
- Հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություններ են. Սեյրան Օհանյան
- Խորհրդային Միության տարիների քարտեզով պետք է զորքերը հայելային հետ քաշվեն.Արմեն Գրիգորյան
- Ալվիան Աղաբաբյան. «Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով
- Զորքերի հայելային հետքաշման հիմքում դրվել են խորհրդային սահմանները. Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին